ԱՊԼ․ Չելսին վստահ հաղթանակ տարավ մեկնարկային տուրում (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

ԱՊԼ․ Չելսին վստահ հաղթանակ տարավ մեկնարկային տուրում (🎥)

Չելսի
63Views

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի շրջանակում «Բրայթոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Չելսիին»։ 

Առաջին կեսի միջնամասում հյուրերը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան։ Այն անվրեպ իրացրեց «կապույտների» կիսապաշտպան Ժորժինյոն։

54-րդ րոպեին «Բրայթոնը» հավասարեցրեց հաշիվը։ Աչքի ընկավ բելգիացի կիսապաշտպան Լեանդրո Տրոսարդը։ Երկու րոպե անց «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը շեշտակի հարվածով առաջ մղեց Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմին։ 66-րդ րոպեին Կուրտ Զուման խփեց «Չելսիի» 3-րդ գնդակը։

Այսպիսով, «Չելսին» 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ ու առաջնությունը սկսեց հաղթանակով։

Добавить комментарий