Նեյմարը՝ Գոնսալեսին. Դու տղամարդ չես, ես քեզ չեմ հարգում - Champions.am
Ֆուտբոլ

Նեյմարը՝ Գոնսալեսին. Դու տղամարդ չես, ես քեզ չեմ հարգում

Նեյմար-Ալվարո Գոնսալես
63Views

Թվիթերում շարունակվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ու «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի վիճաբանությունը:

Խաղի ավարտին Նեյմարը բռունցքով հարվածել էր մրցակցի գլխին: Իսկ խաղից հետո թվիթերյան իր էջում գրել էր, որ իսպանացին իրեն «կապիկ ու շան տղա» է անվանել:

Ի պատասխան՝ Գոնսալեսը ՊՍԺ-ի հարձակվողին կոչ է արել սովորել պարտվել:

«Դու տղամարդ չես, եթե չես կարողանում ընդունել սխալդ: Պարտությունը սպորտի մի մասն է: Բայց վիրավորանք ու ռասի՞զմ: Ոչ, ես դրան դեմ եմ: Ես քեզ չեմ հարգում: Դու բնավորությունից զուրկ ես: Խոստովանի՛ր՝ ինչ ես ասել իրականում…Տղամարդ եղիր: Ռասիստ»,- գրել է Նեյմարը Գոնսալեսի վերջին հրապարակման մեկնաբանություններում:

Добавить комментарий