Ցավում եմ, որ ես չխփեցի այդ մոլագարի դեմքին․ Նեյմար - Champions.am
Ֆուտբոլ

Ցավում եմ, որ ես չխփեցի այդ մոլագարի դեմքին․ Նեյմար

Նեյմար-Ալվարո Գոնսալես
61Views

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր հեռացման մասին Ֆրանսիայի Լիգա 1-ի 3-րդ տուրի «Մարսելի» դեմ խաղում: Բրազիլացին բռունցքով հարվածել էր մրցակցի պաշտպան Ալվարո Գոնսալեսին, ինչի համար կարմիր քարտ էր ստացել: Նաև առաջին խաղակեսում Նեյմարը մրցավարի ուշադրությունը հրավիրել էր Գոնսալեսի ռասիստական ​​պահվածքի վրա:

«Միակ բանը, որի համար ես ցավում եմ, այն է, որ ես չխփեցի այդ մոլագարի դեմքին», – գրել է Նեյմարը Twitter-ում:

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, երբ Նեյմարը բողոքել է ռասիստական ​​պահվածքից, Ալվարոն նրան ասել է. «Փակիր երախտ, կեղտոտ կապիկ»։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ «Մարսելի»: ՊՍժ-ն մրցաշրջանի սկզբում կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը: «Մարսելը» 2-րդ խաղում 2 հաղթանակ տանելով՝ բարձրացավ 5-րդ հորիզոնական:

Добавить комментарий