Մեսսին կարող է Լա լիգայի առաջին տուրերի խաղերը բաց թողնել - Champions.am
TopՖուտբոլ

Մեսսին կարող է Լա լիգայի առաջին տուրերի խաղերը բաց թողնել

Լիոնել Մեսսի
91Views

«Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին կարող է բաց թողնել Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրերի հանդիպումները, հայտնում է Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի, դա տեղի կունենա այն ժամանակ, եթե Մեսսին մեկնի հավաքական՝ Քաթարի ԱԱ ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու:

Covid-19-ով պայմանավորված, Մեսսին 2 շաբաթ շուտ պետք է մեկնի Արգենտինա, որպեսզի անցնի երկշաբաթյա կարանտինը: Եթե դա տեղի ունենա, արգենտինացին բաց կթողնի «Վիլյառեալի», «Սելտայի» ու «Սևիլյայի» դեմ խաղերը:

Արգենտինայի հավաքականը ԱԱ ընտրական փուլի հանդիպումները կանցկացնի հոկտեմբերի 8-ին ու 13-ին՝ մրցելով Էկվադորի ու Բոլիվիայի հետ:

Добавить комментарий