Daily Mail. Բեյլը վարձակալությամբ տեղափոխվում է Տոտենհեմ - Champions.am
Ֆուտբոլ

Daily Mail. Բեյլը վարձակալությամբ տեղափոխվում է Տոտենհեմ

Գարեթ Բեյլ
71Views

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը 7 տարի անց մոտ է վերադարձին Լոնդոնի «Տոտենհեմ»։ Ուելսցի ֆուտբոլիստի համար վերադարձը ԱՊԼ միշտ էլ ցանկալի տարբերակ է եղել։ 

Կողմերի միջև բանակցությունները արդյունք են տվել։ Daily Mail-ը տեղեկություն է տարածել, որ «Ռեալն» ու «Տոտենհեմը» համաձայնության են հասել, ու 31-ամյա ֆուտբոլիստը առայժմ վարձակալությամբ է տեղափոխվում հյուսիսլոնդոնյան թիմ։

Հավանական է, որ «Տոտենհեմը» չունի անհրաժեշտ գումար Բեյլի տրանսֆերը գնելու համար, այդ իսկ պատճառով կողմերը որոշել են գործարքը կատարել վարձակալության և գուցե մեկ տարի անց արդեն ամբողջական տրանսֆերի տեսքով։

Ավելի վաղ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը հայտարարել էր, որ իր հաճախորդը երբեք այսքան մոտ չի եղել «արքայական» ակումբը լքելուն։

Добавить комментарий