Լուիս Սուարեսը մոտ է Մադրիդ տեղափոխությանը - Champions.am
Ֆուտբոլ

Լուիս Սուարեսը մոտ է Մադրիդ տեղափոխությանը

82Views

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխությանը: Այս մասին հայտնում  է mundodeportivo-ն:

Ըստ աղբյուրի, ուրուգվայցի 33-ամյա հարձակվողը պայմանավորվել է մադրիդյան ակումբի հետ պայմանագրի պայմանների շուրջ:  Հաղորդվում է, որ կողմերի բանակցությունները վերջնական փուլում են:

Հիշեցնենք, որ ի սկզբանե Սուարեսին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Յուվենտուսն» էր, սակայն մի շարք հանգամանքների պատճառով կողմերը հրաժարվեցին գործարքից:

Добавить комментарий