Լևոն Աղասյան․Հաղթանակս նվիրում եմ Հայաստանի անկախության օրվան - Champions.am
Այլ մարզաձևեր

Լևոն Աղասյան․Հաղթանակս նվիրում եմ Հայաստանի անկախության օրվան

83Views

«Հայաստանի Անկախության տոնին ընդառաջ նվաճեցի ոսկե մեդալ: Հաղթանակս նվիրում եմ Հայաստանի անկախության օրվան:  Կարելի է ասել, շատ խորհրդանշական ստացվեց և բոլորը այս հաղթանակը կապում են անկախության օրվա հետ»,-այս մասին ArmSport.am-ի հետ զրույցում ասաց Բալկանյան երկրների 73-րդ առաջնությունում ոսկե մեդալ նվաճած, հեռացատկորդ Լևոն Աղասյանը:  

Աղասյանի խոսքով, Բալկանյան երկրների մրցաշարում ինքը նպատակ ուներ բարելավել իր ցուցանիշը, սակայն չստացվեց, իսկ չեմպիոնությունն իր համար սպասելի չէր.  

«Հաղթանակը դժվար չստացվեց, այն իմաստով, որ այս մրցումների ժամանակ ես ֆավորիտ էի: Կարելի է ասել, որ միակ դրական կողմն այն էր, որ դարձա չեմպիոն: Իմ լավագույն արդյունը եղել է 17,8, բայց այս անգամ ցատկեցի 16,53:  2-րդ տեղը գրաված մարզիկը ցատկել էր 16,15 մետր»,-ասաց Աղասյանը:

Վերջին անգամ Աղասյանը միջազգային մրցաշարի էր մասնակցել փետրվարին՝ Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում գրավելով արծաթե մեդալ: 

«Առաջիկայում կհանգստանամ, որովհետև մրցումային սեզոնն ավարտվեց: Կհանգստանամ ու կպատրաստվեմ ձմեռային մրցաշարջանին, որը կսկսվի հունվարից: Գալիք տարում սպասվում են շատ կարևոր մրցաշարեր՝ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություն, ինչպես նաև վարկանիշային մրցաշարեր:  Իմ լավագույն արդյունքը եղել է 17,08, բայց վարկանիշ ձեռք բերելու համար անհրաժեշտ է ցատկել առնվազն 17:14: Անպայման լրացնելու եմ այդ ցուցանիշը, պարզապես ժամանակի խնդիր է ու պետք է կատարեմ: Դա գերնպատակ է»-եզրափակեց Աղասյանը:

Добавить комментарий