Հայտնի է Սուարեսի՝ Ատլետիկոյում ստանալիք աշխատավարձի չափը - Champions.am
Ֆուտբոլ

Հայտնի է Սուարեսի՝ Ատլետիկոյում ստանալիք աշխատավարձի չափը

103Views

Իսպանական ԶԼՄ-երին հայտնի է դարձել Լուիս Սուարեսի՝ «Ատլետիկոյում» ստանալիք աշխատավարձի չափը:

Marca-ի հաղորդմամբ, Սուարեսը կստորագրի 2 տարվա համաձայնագիր ու տարեկան կվաստակի 9 մլն եվրո: «Բարսելոնայում» ուրուգվայցին տարեկան ստանում էր 14 մլն եվրո աշխատավարձ:

Նախկինում հաղորդվում է, որ 33-ամյա հարձակվողը «Բարսայի» հետ համաձայնեցրել է մինչև 2021 թ. գործող պայմանագրի խզումը: 

Добавить комментарий