Իբրայի դուբլը հաղթանակ պարգևեց Միլանին (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Իբրայի դուբլը հաղթանակ պարգևեց Միլանին (🎥)

Զլատան Իբրահիմովիչ
74Views

Իտալիայի Ա Սերիայի առաջին տուրի շրջանակում ավարտվեց «Միլան»-«Բոլոնիա» հանդիպումը:

Միլանյան թիմը տարբեր խաղակեսներում 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: 35-րդ րոպեին Տեո Էրնանդեսի փոխանցումից հետո Զլատան Իբրահիմովիչը խփեց իր ու թիմի առաջին գոլը նոր մրցաշրջանում՝ առաջ մղելով «Միլանին»: 50-րդ րոպեին Իբրան դիպուկ էր նաև 11 մետրից՝ դնելով խաղի վերջակետը՝ 2-0:

Ի դեպ, շվեդ գոլահարը տարբեր թիմերի կազմերում 23-րդ անընդմեջ մրցաշրջանում դարձավ գոլի հեղինակ` 4 տարբեր տասնամյակներում:

«Բոլոնիան» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով. 88-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Միշել Դիյքսը:

Добавить комментарий