ԱԼԳ. Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

ԱԼԳ. Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ (🎥)

Մանչեսթեր Յունայթեդ - Լուտոն
82Views

Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Լուտոնին»:

Չեմփիոնշիփի ներկայացուցիչները մերթընդմերթ սպառնում էին «կարմիր սատանաների» դարպասին, սակայն եզրափակիչ հարվածը բացակայում էր: Առաջին խաղակեսի 44-րդ րոպեին Մատան հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածն ու առաջ մղեց հյուրերին: 88-րդ րոպեին փոխարինման մտած Մարկուշ Ռեշֆորդը խփեց իր թիմի երկրորդ գնդակը: 92-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Մեյսոն Գրիվուդը՝ 3-0: 81-րդ րոպեին խելահեղ սեյվերի հեղինակ դարձավ Դին Հենդերսոնը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 3-0 հաշվով հաղթեց ու դուրս եկավ ԱԼԳ-ի 1/8 եզրափակիչ:

Հենդերսոնի սեյվը՝ ստորև.

Добавить комментарий