Բարսելոնան Աարոնսի վարձակալության համար 5 միլիոն ֆունտ է պատրաստ վճարել - Champions.am
Ֆուտբոլ

Բարսելոնան Աարոնսի վարձակալության համար 5 միլիոն ֆունտ է պատրաստ վճարել

Մաքս Աարոնս
108Views

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Նորվիչի» պաշտպան Մաքս Աարոնսին։ 

The Telegraph-ը գրում է, որ կատալոնական ակումբը 5 միլիոն ֆունտ ստերլինգ է պատրաստ վճարել 20-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու համար։ «Նորվիչը» ցանկանում է համաձայնության հասնել ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի վերաբերյալ մինչև վարձակալության վերաբերյալ համաձայնությունը։

Անգլիական ակումբը «Բարսելոնայից» առաջարկ է ստացել երկուշաբթի երեկոյան։

«Նորվիչը» ցանկանում է 20 միլիոն ֆունտից ավել վաստակել ֆուտբոլիստի վաճառքից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աարոնսը 5 տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին։

Добавить комментарий