L’Equipe․ Նեյմարը և Գոնսալեսը կարող են բաց թողնել Լիգա1-ի այս տարվա բոլոր հանդիպումները - Champions.am
TopՖուտբոլ

L’Equipe․ Նեյմարը և Գոնսալեսը կարող են բաց թողնել Լիգա1-ի այս տարվա բոլոր հանդիպումները

Նեյմար
112Views

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը և «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսը կարող են բաց թողնել Ֆրանսիայի առաջնության այս տարվա բոլոր հանդիպումները, հայտնում է L’Equipe-ն:

Աղբյուրի համաձայն, եթե Ֆրանսիայի լիգան ֆուտբոլիստների կողմից վիրավորական հայտարարությունները համարի ռասիստական քայլ, ապա բրազիլացին ու իսպանացին կարող են որակազրկվել 8-10 խաղով: Այսպիսով, նրանք վտանգում են բաց թողնել Լիգա 1-ի բոլոր հանդիպումները մինչև օրացուցային տարվա ավարտը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ – Մարսել (0-1) հանդիպման ընթացքում Նեյմարը կարմիր քարտ ստացավ ՝ Գոնսալեսի գլխին հարվածելու համար: Խաղից հետո Նեյմարը Գոնսալեսին մեղադրել էր ռասիզմի մեջ:

Իսկ այսօրEl Partidazo de COPE-ն հայտնել էր, որ  բրազիլացին մեղադրվում է նաև մրցակցի ճապոնացի պաշտպան Հիրոկի Սակայիին վիրավորելու համար: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Նեյմարը նրան անվանել է «չինական կեղտ»:

Добавить комментарий