ԱԼԳ․ Արսենալը հաղթեց Լեսթերին, Չելսին ջախջախիչ հաշվով հաղթեց Բարնսլիին - Champions.am
Ֆուտբոլ

ԱԼԳ․ Արսենալը հաղթեց Լեսթերին, Չելսին ջախջախիչ հաշվով հաղթեց Բարնսլիին

114Views

Շարունակվում է ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչը։ 

Լոնդոնի «Արսենալը» հաղթահարեց «Լեսթերի» արգելքը։ «Աղվեսների» դեմ արտագնա խաղում Միկել Արտետայի թիմը հաղթեց 2-0 հաշվով։ 57-րդ րոպեին Քրիստիան Ֆուքսը ինքնագոլ գրանցեց։ 90-րդ րոպեին Էդվարդ Նկետիան ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2-0՝ հօգուտ «Արսենալի»։

«Չելսին» սեփական հարկի տակ չխնայեց «Բարնսլիին»։ Ֆրենկ Լեմպարդի թիմը 6 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ «Կապույտների» նորեկ Կայ Հավերցը հեթ-տրիկ գրանցեց, մեկական անգամ աչքի ընկան Թեմի Աբրահամը, Ռոս Բարկլին և Օլիվիե Ժիրուն։

Լոնդոնյան թիմերը դուրս են գալիս Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ։

Добавить комментарий