Գոհ չեմ նախորդ մրցաշրջանից, կարող էի հեշտությամբ ավելի քան 50 գոլ խփել․ Հոլանդ - Champions.am
Ֆուտբոլ

Գոհ չեմ նախորդ մրցաշրջանից, կարող էի հեշտությամբ ավելի քան 50 գոլ խփել․ Հոլանդ

65Views

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարծում է, որ նախորդ մրցաշրջանում նա կարող էր ավելի քան 50 գոլ խփել:

2019/20 մրցաշրջանում 20-ամյա նորվեգացի հարձակվողը բոլոր մրցաշարերում դարձել է 44 գոլի հեղինակ՝ խաղալով «Բորուսիայի» և «ՌԲ Զալցբուրգի» կազմերում:

«Ես բավականին հաճախ եմ դիտում իմ գոլերի տեսանյութերը: Ես վերլուծում եմ բոլոր փոքր մանրուքները, որոնք կարող են օգնել ինձ ավելի շատ գոլեր խփել: Անցած մրցաշրջանում շատ հաճախ էի վերանայում իմ բոլոր 44 գոլերը:

Ես հեշտությամբ կարող էի ավելի քան 50 գոլ խփել: Ես գոհ չեմ նախորդ մրցաշրջանից: Ես կփորձեմ աշխատել տարբեր ասպեկտների վրա և շարունակել ավելի լավը դառնալ», — մեջբերում Հոլանդին Goal-ը:

Բունդեսլիգայի մեկնարկային տուրում Հոլանդը դարձավ դուբլի հեղինակ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում (3-0): Հաջորդ տուրում, սեպտեմբերի 26-ին, Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում կհանդիպի «Աուգսբուրգին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանկով 17։30-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Աուգսբուրգի» հաղթանակը գնահատում է 7,00 գործակցով, ոչ ոքին՝ 5,00, իսկ «Բորուսիայի» հաղթանակը՝ 1,45։

Добавить комментарий