Հայտնի են Եվրոպայի լավագույն խաղացողի հավակնորդները - Champions.am
Ֆուտբոլ

Հայտնի են Եվրոպայի լավագույն խաղացողի հավակնորդները

100Views

ՈՒԵՖԱ-ն հստակեցրել է Եվրոպայի «Տարվա խաղացող» անվանակարգի թեկնածուներին:

Շորթ-լիստում տեղ են գտել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու նրա թիմակից Մանուել Նոյերը:

Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 1-ին՝ ՉԼ խմբային փուլի վիճակահանությունից առաջ:

Դե Բրույնեն նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 խաղի, խփել 15 գոլ ու դարձել 22 գոլային փոխանցման հեղինակ:

Լևանդովսկին 2019/20 մրցաշրջանում մասնակցել է 47 խաղի, խփել 55 գոլ ու դարձել 10 փոխանցման հեղինակ:

Նոյերը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 50 խաղի, բաց թողել 47 գոլ: ՉԼ-ում նա 6 «չոր» հանդիպում է անցկացրել:

Добавить комментарий