Հայտնի են Եվրոպայի լավագույն մարզչի հավակնորդները - Champions.am
Ֆուտբոլ

Հայտնի են Եվրոպայի լավագույն մարզչի հավակնորդները

108Views

Գերմանացի 3 մարզիչ տեղ է գտել Եվրոպայի տարվա լավագույն մարզչի հավակնորդների շորթ-լիստում:

Մրցանակին հավակնում են «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ու «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը:

Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 1-ին՝ ՉԼ խմբային փուլի վիճակահանությունից առաջ:

Կլոպը «Լիվերպուլի» հետ նախորդ մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն:

Ֆլիկը «Բավարիայի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, հաղթեց Բունդեսլիգան ու Գերմանիայի Գավաթը:

Նագելսմանը «ՌԲ Լայպցիգի» հետ հասել էր ՉԼ կիսաեզրափակիչ:

Добавить комментарий