ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի շրջանակում Չեմպիոնների լիգայի հաղթող «Բավարիան» հանդիպում է Եվրոպա լիգայի հաղթող «Սևիլիային»։
Խաղի 12-րդ րոպեին Եվրոպա լիգայի գործող չեմպիոնը առաջ է անցել հաշվի մեջ։ Իվան Ռակիտիչի վաստակած 11-մետրանոցը դիպուկ է իրացրել Լուկաս Օկամպոսը։
34-րդ րոպեին Լեոն Գորեցկան հավասարեցրել է հանդիպման հաշիվը։ Գերազանց կոմբինացիան իրականացրին Սերժ Գնաբրին, Թոմաս Մյուլլերը և Ռոբերտ Լևանդովսկին։ Գերմանացի կիսապաշպտանին մնում էր միայն եզրափակել գրոհը գոլով։