ՉԼ․ Օլիմպիակոսը հաղթեց Օմոնիային, Դինամո Կիևը՝ Գենտին - Champions.am
Ֆուտբոլ

ՉԼ․ Օլիմպիակոսը հաղթեց Օմոնիային, Դինամո Կիևը՝ Գենտին

129Views

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլը շարունակվում է։ 

Կայացան ևս երեք հանդիպումներ։ Հունական «Օլիմպիակոսը» Մաթյո Վալբուենայի և Յուսուֆ Էլ Արաբիի գոլերի շնորհիվ հաղթեց Կիպրոսի «Օմոնիային»։

«Դինամո Կիևը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ բելգիական «Գենտի» նկատմամբ։ Ուկրաինական թիմի կազմում աչքի ընկան Վլադիսլավ Սուպրիագան և Կառլոս դե Պենյան։ Տիմ Կլայդինստը խփեց տանտերերի միակ գոլը։

Արդյունավետ ոչ-ոքի գրանցվեց «Մոլդե» – «Ֆերենցվարոշ» խաղում։ Թիմերը երեքական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը։ Պատասխան խաղերը կայանալու են սեպտեմբերի 29-ին։

Добавить комментарий