Ռոստովը ավարտեց ելույթները Եվրոպա լիգայում - Champions.am
Ֆուտբոլ

Ռոստովը ավարտեց ելույթները Եվրոպա լիգայում

Ռոստով
112Views

«Ռոստովը» ավարտեց ելույթները Եվրոպա լիգայում: Դոնի Ռոստովում, սեփական հարկի տակ, Վալերի Կարպինի գլխավորած թիմը պարտվեց Հայֆայի «Մակքաբիին»:

«Ռոստովն» առաջինն էր բացել խաղիհաշիվ: 9-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էլդոր Շոմուրոդովը: Հյուրերի պատասխան գոլը չուշացավ. 20-րդ րոպեին Նիկիտա Ռուկավիցան վերականգնեց հավասարությունը ցուցատախտակի վրա (1-1):

Երկրորդ խաղակեսում «Մակքաբին» առաջ անցավ հաշվի մեջ: Մեկ ժամ անց ռոստովցիների դարպասը խփեց Մոհամմեդ Աբու Ֆանին, իսկ ինը րոպե անց տանտերերը մնացին տաս հոգով: Դանիլ Գլեբովը կարմիր քարտ ստացավ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց հանդիպման 64-րդ րոպեին։

Добавить комментарий