Այսօր կայացել է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի՝ թիմից հեռանալուն նվիրված մամուլի ասուլիսը:
Երեկ երեկոյան հայտարարվեց, որ 33-ամյա ուրուգվայցին կարիերան կշարունակի «Ատլետիկոյում»:
Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Սուարեսը չի կարողացել զսպել արցունքները: «Միշտ «կուլեներից» մեկը կլինեմ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Սուարեսը 2014-ին էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա»: Ակումբի կազմում նա չորս անգամ հաղթել է Լա լիգան և Իսպանիայի գավաթը, մեկական անգամ էլ ՝ Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: