Տեր Շտեգենը կարող է դաշտ վերադառնալ նոյեմբերի կեսերին - Champions.am
Ֆուտբոլ

Տեր Շտեգենը կարող է դաշտ վերադառնալ նոյեմբերի կեսերին

Մարկ Անդրե Տեր Շտեգեն
104Views

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը կարող է նախատեսվածից ուշ վերադառնալ դաշտ։ 

AS-ը գրում է, որ գերմանացի դարպասապահի վերականգնումը դժվար է ընթանում։ Կատալոնական ակումբում սպասում էին, որ Տեր Շտեգենը կապաքինվի մինչև հոկտեմբերի 25-ը։ Այդ օրը կայանալու է «Ռեալի» դեմ խաղը։ Սակայն Տեր Շտեգենի ապաքինումը ուշանում է։

Հաղորդվում է, որ Տեր Շտեգենը չի կարողանում մարզվել, քանի որ ծնկի հատվածում ցավեր է ունենում ծանրաբեռնված աշխատելու դեպքում։

Առավել հավանական է, որ Տեր Շտեգենը դաշտ վերադառնա նոյեմբերի կեսերին։

Добавить комментарий