ԱԼԳ․ Լիվերպուլը ջախջախեց Լինքոլնին․ Ման Սիթին ևս հաղթանակ տարավ - Champions.am
Ֆուտբոլ

ԱԼԳ․ Լիվերպուլը ջախջախեց Լինքոլնին․ Ման Սիթին ևս հաղթանակ տարավ

171Views

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Լիվերպուլը» 7-2 հաշվով հաղթեց «Լինքոլն Սիթիին»:

Առաջին խաղակեսում «կարմիրները» խփեցին չորս գոլ. նախ`գոլ խփեցին Ջերդան Շաքիրին, Տակումի Մինամինոն, իսկ հետո Կուրտիս Ջոնսը երկու դիպուկ հարված կատարեց 4 րոպեի ընթացքում: Երկրորդ խաղակեսի սկզբում Մինամինոն խփեց իր երկրորդ գոլը:

«Լինքոլնի» կազմում գոլեր խփեցին Տայո Էդունան և Լուիս Մոնցման, որին «կարմիրները» պատասխանեցին Մարկո Գրուիչի և Օրիգիի (Մինամինոյի փոխանցումից) ճշգրիտ հարվածներով:

Մյուս խաղում«Մանչեսթեր Սիթին» Դիլապի և Ֆոդենի գոլերի շնորհիվ հաղթեց 2-1 հաշվով հաղթեց «Բորնմութին»: Վերջիններիս կազմում միակ գնդակը խփեց Սեմ Սարիջը։

«Աստոն Վիլան» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց «Բրիսթոլ Սիթիին»։

Добавить комментарий