Բավարիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Սևիլիային ու նվաճեց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը (🎥) - Champions.am
TopՖուտբոլ

Բավարիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Սևիլիային ու նվաճեց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը (🎥)

Սևիլիա - Բավարիա
129Views

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի շրջանակում Չեմպիոնների լիգայի հաղթող «Բավարիան» հանդիպել էր Եվրոպա լիգայի հաղթող «Սևիլիային»։

Հանդիպման հաշիվը բացվեց 12-րդ րոպեին։ Իսպանական թիմի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, որը վերադարձից հետո առաջին խաղն էր անցկացնում, 11-մետրանոց վաստակեց։ Այն անվրեպ իրացրեց Լուկաս Օկամպոսը՝ առաջ մղելով «Սևիլիային»։

Մինչև ընդմիջում «Բավարիան» հավասարեցրեց հաշիվը։ 34-րդ րոպեին Լեոն Գորեցկան եզրափակեց իր թիմակիցներ Սերժ Գնաբրիի, Թոմաս Մյուլլերի և Ռոբերտ Լևանդովսկիի գերազանց կոմբինացիան՝ 1-1։

Երկրորդ կեսում «Բավարիան» լավ շանսեր ուներ գոլ խփելու, սակայն խաղավերջում 100 տոկոսանոց գոլային պահ կորցրեց անդալուսիական թիմը։ Յուսեֆ Էն Նեսիրիի հարվածից հետո ուղղակի փայլեց Մանուել Նոյերը։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ առաջին խաղակեսի վերջում փոխարինման դուրս եկած Խավի Մարտինեսը առաջ մղեց «Բավարիային»։ Մյունխենյան թիմը հաղթեց 2-1 հաշվով ու իր պատմության մեջ 2-րդ անգամ նվաճեց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը։

Добавить комментарий