ԱՊԼ․ Չելսին 0-3-ից փրկվեց պարտությունից Վեսթ Բրոմվիչի դեմ խաղում (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

ԱՊԼ․ Չելսին 0-3-ից փրկվեց պարտությունից Վեսթ Բրոմվիչի դեմ խաղում (🎥)

Չելսի - Վեսթ Բրոմվիչ
137Views

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Վեսթ Բրոմվիչը» ընդունել էր «Չելսիին»։ 

Առաջին կեսը ուղղակի սարսափելի ընթացք ունեցավ Ֆրենկ Լեմպարդի թիմի համար։ Տանտերերը առաջին 45 րոպեներին 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Վիլի Կաբալյերոյի դարպասը։ 4-րդ րոպեին Կալում Ռոբինսոնը առաջ մղեց «Վեսթ Բրոմվիչին»։ 25-րդ րոպեին նա դուբլ ձևակերպեց։ 27-րդ րոպեին Կայլ Բարտլին հաշիվը խոշոր դարձրեց։

Երկրորդ կեսում «Չելսին» ուշքի եկավ։ Դա բավարար եղավ միայն մեկ միավոր վաստակելու համար։ 55-րդ րոպեին հաշիվը կրճատեց Մեյսոն Մաունթը։ 70-րդ րոպեին «կապույտների» երկրորդ գոլը խփեց Կալում Հադսոն-Օդոին։ Մրցավարի ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին Թեմի Աբրահամը 3-րդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը։ Խաղն ավարտվեց 3-3:

Այս արդյունքից հետո «Չելսին» միավորների քանակը հասցնում է 4-ի, իսկ «Վեսթ Բրոմվիչը» առաջին միավորն է վաստակում ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։

Добавить комментарий