Լա լիգա․ Ռեալը դժվարությամբ հաղթեց Բետիսին․ հաղթական գոլը խփեց Ռամոսը 11-մետրանոցից (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Լա լիգա․ Ռեալը դժվարությամբ հաղթեց Բետիսին․ հաղթական գոլը խփեց Ռամոսը 11-մետրանոցից (🎥)

Ռեալ - Բետիս
144Views

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվել էր «Բետիսին»։ 

Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց Ֆեդե Վալվերդեն։ Ուրուգվայցին գրավեց տանտերերի դարպասը Կարիմ Բենզեմայի փոխանցումից հետո։ Մինչև ընդմիջում «Բետիսը» ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլ նաև առաջ անցավ։ 35-րդ րոպեին աչքի ընկավ Այսա Մանդին։ 37-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Վիլիամ Կառվալյուն։

Երկրորդ կեսի մեկնարկում «Ռեալը» հավասարեցրեց հաշիվը։ Ինքնագոլ գրանցեց Էմերսոնը։ 67-րդ րոպեին նույն Էմերսոնը Լուկա Յովիչի դեմ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ։ «Բետիսը» մնաց 10 ֆուտբոլիստներով։

Խաղավերջում «Բետիսի» դարպասին 11-մետրանոց նշանակվեց։ Սեփական տուգանայինում ձեռքով էր խաղացել Մարկ Բարտրան։ Սերխիո Ռամոսը նշակետից չվրիպեց՝ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը պանենկա ոճով։

«Ռեալը» դժվարությամբ հաղթեց 3-2 հաշվով։ Սա Զինեդին Զիդանի թիմի առաջին հաղթանակն է Լա լիգայի նոր մրցաշրջանում։

Добавить комментарий