Թիմի մոտ հիմա ամեն ինչ չէ, որ ստացվում է․ Զիդան - Champions.am
Ֆուտբոլ

Թիմի մոտ հիմա ամեն ինչ չէ, որ ստացվում է․ Զիդան

65Views

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում Միլանի «Ինտերը» կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»։

Զինեդի Զիդանը հիշել է թիմերի առաջին հանդիպումը և նշել, որ իր խաղացողները գտնվում են ոչ լավագույն մարզավիճակում։

«Նախորդ խաղում մենք հանդիպումը լավ սկսեցինք և լավ ավարտեցինք: Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի բարելավենք մեր խաղը ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակման գծում:

Ֆուտբոլում պատահում է, որ ամեն ինչ ստացվում է, իսկ երբեմն էլ ոչինչ չի ստացվում: Հավանաբար հիմա մենք ունենք երկրորդ իրավիճակը․ թիմի մոտ հիմա ամեն ինչ չէ, որ ստացվում է: Բայց ոչ միայն մեզ մոտ է այդպես:

Չորս տարի է անցել, ինչ մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Սան Սիրոյում»: Որպես մարդ, ես գրեթե չեմ փոխվել: Ես դեռ սիրում եմ մարզչական գործունեությունը: Ինձ համար դա մնում է ամենակարևորը կյանքում», — մեջբերում է Զիդանին խոսքերը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ինտերի» հաղթանակը գնահատում է 2,25 գործակցով, ոչ ոքին՝ 3,70, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 3,30։

Добавить комментарий