Մեզ համար Չեմպիոնների լիգային մասնակցելն արդեն իսկ մեծ նվաճում է. Գասպերինի - Champions.am
Ֆուտբոլ

Մեզ համար Չեմպիոնների լիգային մասնակցելն արդեն իսկ մեծ նվաճում է. Գասպերինի

71Views

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղի սպասելիքներով:

«Մեզ կդիմակայի մեծագույն ակումբ, այնպես որ հանդիպումը խոստանում է շատ բարդ լինել: Մեզ համար Չեմպիոնների լիգային մասնակցելն արդեն իսկ մեծ նվաճում է:

«Լիվերպուլի» հետ հանդիպումն ինքնին ձեռքբերում է ՝ անկախ արդյունքից: Բայց մենք, իհարկե, ուզում ենք լավ խաղ ցուցադրել: Եվ մենք ունենք բոլոր պայմանները դա անելու համար», — Գասպերինիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 4,60, իսկ «Ատալանտայի» հաղթանակը՝ 4,95։

Добавить комментарий