Մենք պետք է հաղթենք այսօրվա խաղում․ Կոնտե - Champions.am
Ֆուտբոլ

Մենք պետք է հաղթենք այսօրվա խաղում․ Կոնտե

during the Serie A match between FC Internazionale and Udinese Calcio at Stadio Giuseppe Meazza on September 14, 2019 in Milan, Italy.
72Views

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում Միլանի «Ինտերը» կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»։

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ իր թիմն ավելիին է արժանի՝ կապված ընթացիկ արդյունքների հետ:

«Մենք պետք է հաղթենք այսօրվա խաղում, ցույց տանք լավ արդյունք: Այլ տարբերակներ և լուծումներ չկան: Մնացել է երեք հանդիպում: Խմբից դուրս գալու համար մենք պետք է վաստակենք առնվազն յոթ միավոր, կամ նույնիսկ հաղթենք մնացած բոլոր երեք հանդիպումներում, գուցե, ամենաբարդ խմբում:

Իմ կարծիքով, մենք ավելիին ենք արժանի, քան մեր ցույց տված արդյունքները: Պետք է մտածել, թե ինչպես կարող ենք ավելացնել:

Անցած մրցաշրջանը մենք հաճախ սկսում էինք ճիշտ վերաբերմունքով: Այդ մրցաշրջանի համեմատ մենք զգալիորեն ավելացրել ենք մեր խաղում, բայց միևնույն ժամանակ, մենք սկսեցինք թույլ տալ մրցակիցներին չափազանց շատ հնարավորություններ ստեղծել: Եթե ​​մենք ուզում ենք մրցունակ լինել, պետք է ամեն ինչ ավելի լավ անենք», — մեջբերում է Կոնտեին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ինտերի» հաղթանակը գնահատում է 2,30  գործակցով, ոչ ոքին՝ 3,70, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 3,25։

Добавить комментарий