Skilling Open 2020․ Արոնյանը կիսաեզրափակչում է - Champions.am
TopՇախմատ

Skilling Open 2020․ Արոնյանը կիսաեզրափակչում է

77Views

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Skilling Open 2020 շախմատի առցանց միջազգային մրցաշարում։ Արոնյանը միջազգային առցանց մրցույթի կիսաեզրափակիչում է:

Արոնյանը առավելության է հասել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ (2,5: 1,5):

Նախնական փուլի վերջին հինգ տուրերում Արոնյանը հաղթել է  լեհ Կշիշտոֆ Դուդային,  հոլանդացի Անիշ Գիրիին, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի և չինացի Դին Լիրենի հետ և 8,5 միավորով գրավել էր  5-րդ տեղը և նվաճել էր  քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Добавить комментарий