Հայաստանի հավաքականի դարպասապահը հեռացել է ղազախական ակումբից - Champions.am
TopՖուտբոլ

Հայաստանի հավաքականի դարպասապահը հեռացել է ղազախական ակումբից

101Views

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հեռացել է Ղազախստանի առաջնությունը ներկայացնող Կարագանդայի «Շախտյորից»:

Այդ մասին 34-ամյա դապասապահը հայտնել է Sports.kz-ի հետ զրույցում:

Յուրչենկոն 2020թ հունվարին էր միացել ղազախական ակումբին: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 խաղի ու բաց թողել 8 գոլ:

Դավիթ Յուրչենկոն Ազգերի լիգայի խմբային փուլում անցկացրեց բոլոր վեց հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Հայաստանի հավաքականը առաջին տեղը զբաղեցրեց իր խմբում և դուրս եկավ B դիվիզիոն:

Добавить комментарий