🎥 Սարսափելի վթար և Հեմիլթոնի հերթական հաղթանակը․ Բահրեյնի Գրան Պրի - Champions.am
TopԱյլ մարզաձևերՖոտո/Վիդեո

🎥 Սարսափելի վթար և Հեմիլթոնի հերթական հաղթանակը․ Բահրեյնի Գրան Պրի

87Views

Մերսեդես թիմի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը դարձավ Ֆորմուլա 1-ի 15-րդ փուլի ՝ Բահրեյնի Գրան Պրիի հաղթող:

Սակայն Բահրեյնի մրցաշարը ավելի շատ կհիշվի ոչ այդքան Հեմիլթոնի հաղթանակով․ մրցավազքի մեկնարկում տեղի ունեցավ սարսափելի վթար`«Հաասի» ավտոարշավորդ ֆրանսիացի Ռոմեն Գրոսժանի մասնակցությամբ:

Նա, փորձելով շրջանցել մրցակիցներին, ուշադրություն չդարձրեց այն փաստին, որ Կվյատը վարում էր իր աջ կողմից, ինչի արդյունքում մեքենաները բախվեցին, որից հետո Գրոսժանը մեծ արագությամբ թռավ ճանախարհային պատնեշի մեջ:

Հարվածից հետո ֆրանսիացու մեքենան բաժանվել է երկու մասի և հրդեհվել: Ավտոմրցարշավորդը կարողացավ ինքնուրույն հեռանալ վթարի վայրից: Ավելի ուշ «Հաաս» -ի ղեկավար Գյունթեր Շտայները ասաց, որ ավտոարշավորդը գիտակից է եղել, ստացել է մի քանի այրվածքներ ու ուղարկվել հիվանդանոց՝ հետազոտման:

Ինչ վերաբերվում է բուն մրցաշարին, ապա Հեմիլթոնին հաջորդել է «Ռեդ Բուլ»-ից Մաքս Ֆերշտապենը, իսկ եռյակը եզրափակել նորից «Ռեդ Բուլ»-ից Ալեքսանդր Ալբոն:

Ավելի վաղ` նոյեմբերի 15-ին հայտնի էր դարձել, որ «Ֆորմուլա 1»-ի «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը դարձավ աշխարհի 7-ակի չեմպիոն:



Добавить комментарий