Սոնը և Քեյնը ներկա պահին լավագույն հարձակվողական դուետն են աշխարհում․ Դեֆո - Champions.am
Ֆուտբոլ

Սոնը և Քեյնը ներկա պահին լավագույն հարձակվողական դուետն են աշխարհում․ Դեֆո

73Views

«Տոտենհեմի» նախկին հարձակվող Ժերմեյն Դեֆոն հիացած է իր նախկին թիմի հարձակվողական զույգով՝ Հարրի Քեյնով և Սոն Հին Մինով, ովքեր բոլոր մրցաշարերում 24 գոլ են խփել 2020/21թթ. մրցաշրջանում։

«Անհավատալի է, ինչ Մոուրինյուն արեց Քեյնի և Սոնի հետ: Այս երկուսն այս պահին համաշխարհային ֆուտբոլի լավագույն դուետն են:

Ամենադժվար բանը, որ կարող ես անել ամենաբարձր մակարդակում, կայունություն ցուցադրելն է, և նրանք դա անում են․ անհավանական է: Սոնը արագ է, ուստի մի փոքր ավելի ցածր է խաղում: Նա ստանում է գնդակը և շտապում է դեպի դարպասը՝ փախչելով մրցակիցներից», — ասել է Դեֆոն Mennie Talks-ի podcast-ում:

Добавить комментарий