Vbet ՀՊԼ. Նոան և Ուրարտուն չպարզեցին հաղթողին - Champions.am
Ֆուտբոլ

Vbet ՀՊԼ. Նոան և Ուրարտուն չպարզեցին հաղթողին

72Views

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Նոա»–«Ուրարտու» հանդիպումը (1-1):

Առաջին խաղակեսի 9-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Մակսիմ Մայրովիչը, ով եզրափակեց «Նոայի» արագ հակագրոհը:

Խաղի գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանը խաղի 29-րդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակեց, որն էլ իրացրեց «Ուրարտուի» հարձակվող Եվգենի Կոբզարը:

Այս որոշումը բավական մեծ դժգոհություն առաջացրեց «Նոայի» ֆուտբոլիստների շրջանում:

Երկրորդ խաղակեսում թիմերին այդպես էլ չհաջողվեց գրավել միմյանց դարպասները:

Այսպիսով, «Նոան» վաստակեց 13 միավոր և դրանց քանակով հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Լոռիին»: «Ուրարտուն» իր ակտիվում ունի 15 միավոր և գտնվում է 2-րդ դիրքում:

Добавить комментарий