Բարսելոնան ուժեղ է նաև պահեստային կազմով․ Ֆերենցվարոշի մարզիչ - Champions.am
Ֆուտբոլ

Բարսելոնան ուժեղ է նաև պահեստային կազմով․ Ֆերենցվարոշի մարզիչ

78Views

«Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովը կիսվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի սպասելիքներով՝ նշելով, որ Բարսելոնան ուժեղ է նաև պահեստային կազմով:

«Բարսելոնան» մեծ հաշվով պահեստային թիմ է դուրս բերել Կիևում, բայց նրանք նույնքան ուժեղ էին, ուստի անկախ նրանից, թե ով է խաղում, յուրաքանչյուր դիրքում մրցակցություն կա:

Ես շատ ուրախ եմ, որ մեր մեկնարկային կազմում երեք կամ չորս հունգարացի խաղացողներ կան, և նրանց ընտրում են ոչ միայն այն պատճառով, որ հունգարացիներ են: Նրանք ապացուցում են ամեն ինչ ազգային հավաքականում: «Ֆերենցվարոշը» և ամբողջ Հունգարիան կարող են հպարտանալ դրանով»:

«Ֆերենցվարոշ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին, Երևանի ժամանակով կեսգիշերին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ֆերենցվարոշի» հաղթանակը գնահատում է 6,00 գործակցով, ոչ ոքին՝ 4,55, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1,60։

Добавить комментарий