Միխայել Շումախերի որդին հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Ֆորմուլա 1-ում - Champions.am
Այլ մարզաձևեր

Միխայել Շումախերի որդին հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Ֆորմուլա 1-ում

71Views

«Ֆորմուլա 1»  ավտոմրցարշավների աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին՝ Միկ Շումախերը հաջորդ մրցաշրջանում «Haas» թիմի կազմում կմասնակցի «արքայական մրցավազքերին»: Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:

Շումախերը «Haas»-ի առաջին դեբյուտը կկայանա այս մրցաշրջանում ՝ մասնակցելով Աբու Դաբիի եզրափակիչ փուլի առաջին ազատ մարզմանը:

«Haas»-ի ֆրանսիացի ներկայիս ավտոարշավորդ Ռոմեն Գրոժանն ու դանիացի Կևին Մագնուսենը չեն երկարաձգել պայմանագրերը թիմի հետ և մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան թիմից:

Այս մրցաշրջանում 21-ամյա Շումախերը հանդես է գալիս Ֆորմուլա 2-ում: 11 փուլերից հետո նա 205 միավորով գլխավորում է ընդհանուր մրցաշարային աղյուսակը:

Добавить комментарий