Տոկիո 2020․ Ճապոնիա մուտք գործելու համար արտասահմանցիները սմարթֆոններում հատուկ հավելված պետք է ներբեռնեն - Champions.am
Այլ մարզաձևեր

Տոկիո 2020․ Ճապոնիա մուտք գործելու համար արտասահմանցիները սմարթֆոններում հատուկ հավելված պետք է ներբեռնեն

68Views

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հնարավորինս շատ արտասահմանցի երկրպագուներ ընդունել հաջորդ տարվա ամառային օլիմպիական խաղերի և պարալիմպիկ խաղերի ընթացքում, բայց երկիր մուտք գործելու համար նրանք պետք է ներբեռնեն մի շարք տեղեկություններ, ներառյալ անձնական տվյալները և կորոնավիրուսի բացասական թեստը՝ սմարթֆոնների հատուկ բազմալեզու հավելվածում:

Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Nikkei թերթը:

Նշվում է, որ Ճապոնիայի իշխանությունները նաև չեն նախատեսում ճանապարհորդության նախապայման դարձնել նախնական պատվաստումը: Բացի այդ, կազմակերպիչները ցանկանում են ստեղծել տեղաշարժի ազատության մթնոլորտ, ինչպես խաղերի դեպքում, այնպես էլ սովորական պայմաններում: Մասնավորապես, արտերկրից ժամանող զբոսաշրջիկները չեն սահմանափակվի հասարակական տրանսպորտից օգտվելու և հասարակական սննդի հաստատություններ այցելելու հարցում:

Հայտի մանրամասն պահանջները պետք է հաստատվեն Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Հավելվածում պետք է վերբեռնվի անձնագրի տվյալները, տոմսի համարը, լուսանկարը և բացասական արդյունք ունեցող կորոնավիրուսի թեստի վկայագիրը: Սա երկրպագուներին թույլ կտա երկու շաբաթ խուսափել կարանտինից, որը ներկայումս Ճապոնիա մուտքի պայման է:

Երկրում գտնվելու ընթացքում օտարերկրացիներին նաև խորհուրդ կտրվի տեղադրել մեկ այլ ծրագիր, որն այժմ օգտագործվում է կորոնավիրուսով վարակվածների հետ կապերը հետևելու համար:

Добавить комментарий