Քանի որ արդյունք կա, նշանակում է, որ նա ամեն ինչ ճիշտ է անում․ Բայրամյանը՝ Կապառոսի մասին - Champions.am
Ֆուտբոլ

Քանի որ արդյունք կա, նշանակում է, որ նա ամեն ինչ ճիշտ է անում․ Բայրամյանը՝ Կապառոսի մասին

144Views

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ՌՊԼ- ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասին։

«Նա մեծ փորձ ունի, շատ տեղերում է աշխատել: Որոշ դժվարություններ կային. հեշտ չէ, երբ տարբեր թիմերից մարդիկ գալիս են հավաքական, և ազգային հավաքականի ցանկացած մարզիչ ժամանակ չունի ինչ-որ բան սովորեցնելու։ Մենք երկու շաբաթով էինք հավաքվել, մարզիչը պետք է ինչ-որ բան ասեր մարտավարության մասին, թե ինչպիսի խաղաոճ է նախընտրում, և մենք մենք դա կատարում էինք։

Քանի որ արդյունք կա, նշանակում է, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Փառք Աստծո, նրա մոտ ամեն ինչ ստացվեց»,- ասել է Բայրամյանը:

Добавить комментарий