ՄՕԿ-ը համալրել է Օլիմպիական խաղերի մարզաձևերի քանակը - Champions.am
Այլ մարզաձևեր

ՄՕԿ-ը համալրել է Օլիմպիական խաղերի մարզաձևերի քանակը

106Views

Միջազգային օլիմպիական կոմիտեն համալրել է Օլիմպիական խաղերի մարզաձևերի քանակը: Այդ որոշումը կայացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

The @Paris2024 sports programme has been approved. It includes these main features:
— 100% gender equality
— Four additional sports: Skateboarding, sport climbing, surfing and breaking
— More youth-focused events
— 10,500 athletes and 329 events#StrongerTogether

— Olympics (@Olympics) December 7, 2020

Այսուհետ բրեյք-դանսը, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդինգը օլիմպիական մարզաձևեր են: Այս մարզաձևերում մարզիկների պայքարը կսկսվի Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերից սկսած: ՕԽ ծրագրից դուրս է մնացել  տղամարդկանց 50 կմ մարզական քայլքը:

Փարիզի խաղերում կկրճատվի նաև մեդալների քանակը` 339-ից  329, ինչպես նաև մասնակից մարզիկների թիվ` 592-ով պակաս:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):

Добавить комментарий