AIPS․ Հայտնի է 2020թ աշխարհի լավագույն մարզիկի անունը - Champions.am
TopԱյլ մարզաձևերԹենիսՖուտբոլ

AIPS․ Հայտնի է 2020թ աշխարհի լավագույն մարզիկի անունը

213Views

«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի (AIPS) կողմից ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ:

Անվանակարգում հաղթողին ընտրել են 422 լրագրողներ աշխարհի 116 երկրներից: Լևանդովսկին ստացել է ձայների 16,3% -ը: Մրցանակին հավակնում էին նաև Ֆորմուլա 1-ի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը (14,3%), թենիսիստ Ռաֆայել Նադալը (9,9%) և բասկետբոլիստ՝ Լեբրոն Ջեյմսը (9,5%):

Լևանդովսկին վերջերս նաև The Guardian-ի կողմից ճանաչվել է 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

Добавить комментарий