Հոկեյի երիտասարդական ԱԱ․ հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները - Champions.am
Այլ մարզաձևեր

Հոկեյի երիտասարդական ԱԱ․ հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները

62Views

Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Կանադայի ընտրանու հետ: Այս մասին հայտնի դարձավ Էդմոնտոնում կայանալիք մրցաշարի քառորդ եզրափակչի ավարտից հետո:

Քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 5-2 հաշվով ջախջախեց Սլովակիային: ԱՄՆ-ի հավաքականը ռեկորդ սահմանեց աշխարհի երիտասարդական առաջնություններում ամենաերկար չոր շարքով․ ամերիկացիները 218 րոպե 53 վայրկյան գոլ բաց չեն թողել:

Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը 1/2 եզրափակչում կհանդիպի Կանադայի, ԱՄՆ-ի հավաքականները ՝ Ֆինլանդիայի ընտրանու հետ:

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչները կանցկացվեն Երևանի ժամանակով հունվարի 5-ի գիշերը:

Добавить комментарий