Հոկեյի երիտասարդական ԱԱ․ Հայտնի են եզրափակչի մասնակիցները - Champions.am
Այլ մարզաձևեր

Հոկեյի երիտասարդական ԱԱ․ Հայտնի են եզրափակչի մասնակիցները

54Views

Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում, որը տեղի է ունենում Էդմոնտոնում, Ռուսաստանի հավաքականը 0: 5 հաշվով պարտվեց Կանադայի ընտրանուն: Բրոնզե մեդալների համար խաղում Իգոր Լարիոնովի սաները կհանդիպեն ֆինների հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով գիշերը՝ 02։30-ին։

Մյուս կիսաեզրափակիչներում ԱՄՆ-ի հավաքականը 4: 3 հաշվով հաղթեց Ֆինլանդիային: Խաղի ժամանակի ավարտից մեկուկես րոպե առաջ հաղթական գոլը խփեց Արթուր Կալիևը:

Այսպիսով մրցաշարի եզրափակչում կհանդիպեն հյուսիսամերիկյան հավաքականները՝ ԱՄՆ-ը և Կանադան։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունվարի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 06։30-ին։

Հոկեյի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո աշխարհի երիտասարդական առաջնություններն անցկացվում են ամեն տարի 1977 թվականից ի վեր, առաջիկա մրցաշարը պատմության մեջ կլինի 45-րդը:   Կանադացիները բոլորից շատ հաղթանակ են տարել աշխարհի առաջնություններում (18 անգամ), 8 անգամ հաղթող է ճանաչվել ԽՍՀՄ հավաքականը, 4-անգամ ՌԴ-ն, ֆինները հինգ անգամ նվաճել են ոսկե մեդալներ, ամերիկացիները ՝ չորս, շվեդները և չեխերը ՝ երեքական:

Добавить комментарий