🎥 NBA. Դոնչիչի թրիփլ-դաբլը հաղթանակ է բերում Դալասին և այլ արդյունքներ - Champions.am
Բասկետբոլ

🎥 NBA. Դոնչիչի թրիփլ-դաբլը հաղթանակ է բերում Դալասին և այլ արդյունքներ

51Views

NBA-ի կանոնավոր առաջնությունում Դալաս Մավերիքսը 113-100 հաշվով հաղթեց Հյուսթոն Ռոքեթսին: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Լուկա Դոնչիչն էր, ով թրիփլ-դաբլ ձևակերպեց՝ 33 միավոր, 16 խափանում ու 11 փոխանցում:

Միլուոկի Բաքսը 125: 115 հաշվով հաղթեց Դետրոյթին: Հաղթողների կազմում Յանիս Ադետոկունբոն վաստակեց 43 միավոր։

Գոլդեն Սթեյթը 137: 122 հաշվով նախ առավելության հասավ Պորտլենդի նկատմամբ: Հանդիպման գլխավոր հերոսը Գոլդեն Սթեյթի պաշտպան Սթիվեն Քարին էր. նա վաստակեց 62 միավոր ՝ թարմացնելով իր անձնական ռեկորդը: Իսկ Երևանի ժամանակով այսօր՝ առավոտյան, Գոլդեն Սթեյթը ևս մեկ հաղթանակ տարավ՝ կրկին վաստակելով 137 միավոր․ այս անգամ մրցակիցը Սակրամենտոն էր (137:106)։

Մյուս հանդիպումների արդյունքները․

Հունվարի 4

Մեմֆիս — Լեյքերս — 94:108
Վաշինգտոն-Բրուքլին— 123։122
Ֆենիքս-Կլիպերս— 107։112
Սան Անտոնիո-Յուտա— 109։130
Չիկագո-Դալաս — 118։108

Հունվարի 5

Ատլանտա — Նյու Յորք — 108:113
Մայամի — Օկլահոմա Սիթի — 118:90
Օրլանդո — Քլիվլենդ — 103:83
Ֆիլադելֆիա — Շարլոտա — 118:101
Նյու Օրլեան-Ինդիանա— 116։118

Добавить комментарий