Փյունիկը նոր գլխավոր մարզիչ ունի - Champions.am
Ֆուտբոլ

Փյունիկը նոր գլխավոր մարզիչ ունի

63Views

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Մելիքյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

41-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։

Բացի «Ալաշկերտից», Եղիշե Մելիքյանն աշխատել է նաև ուկրաինական «Մետալուրգ», «Ստալ» և «Լվով» ակումբներում։

Մեր նոր գլխավոր մարզիչը հայ ֆուտբոլասերներին հայտնի է նաև Հայաստանի Ազգային հավաքականում իր ելույթներով, որի կազմում նա անցկացրել է 30 խաղ։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և  հաջողություն է մաղթում Եղիշե Մելիքյանին։

Добавить комментарий