Սրտի կանգի հետևանքով 24 տարեկան հասակում մահացավ բրազիլացի ֆուտբոլիստ Ալեքս Ապոլինարիոն:
Կիսապաշտպանը խաղում էր Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնի «Ալվերկայի» թիմում: Ֆուտբոլիստը անգիտակից ընկել է խոտածածկին Ունիաո Ալմեյրիմի հետ հանդիպման 27-րդ րոպեին:
Մարզադաշտի բժիշկները դեֆիբրիլյատոր են օգտագործել, որից հետո Ապոլինարիոն տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրան չեն կարողացել փրկել: Սրտի կանգը հանգեցրել է մահվան: