Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվել էր «Շալկեին»։
Տանտերերը Մեթյու Հոպի հեթ-տրիկի ու Ամին Հարիթի գոլերի շնորհիվ 4-0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Վերջին անգամ «Շալկեն» հաղթել էր գրեթե մեկ տարի առաջ՝ 2020թ հունվարի 17-ին։
Սարգիս Ադամյանը հյուրերի փոխարինողների թվում էր և դաշտ դուրս եկավ 61-րդ րոպեին։