Ռեալի հարձակվողը վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմին Օսասունայի հետ խաղում - Champions.am
Ֆուտբոլ

Ռեալի հարձակվողը վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմին Օսասունայի հետ խաղում

158Views

Հարձակվող Լուկա Յովիչը չի օգնի Մադրիդի «Ռեալին» Լա Լիգայի 18-րդ տուրի «Օսասունայի» հետ խաղում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը ընդգրկվել էր 23 ֆուտբոլիստների մեջ Պամպլոնա ուղևորության համար, բայց նախախաղային մարզման ժամանակ ձախ ոտքի վնասվածք է ստացել:

Այս մրցաշրջանում Լուկա Յովիչը մասնակցել է Լա լիգայի 4 խաղի:

Լա Լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Օսասունան» սեփական հարկի տակ կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 9-ին, մեկնարկը՝ Երևան ժամանակով կեսգիշերին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Օսասունայի» հաղթանակը գնահատում է 7,00 գործակցով, ոչ ոքին՝ 4,75, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 1,50

Добавить комментарий