Սոցիալական ցանցերում ամենամեծ հեղինակություն վայելող 10 ֆուտբոլային ակումբները - Champions.am
Ֆուտբոլ

Սոցիալական ցանցերում ամենամեծ հեղինակություն վայելող 10 ֆուտբոլային ակումբները

97Views

Վեցերորդ տարին անընդմեջ «Բարսելոնան» աշխարհում առաջատարն է սոցիալական ցանցերում ամենամեծ հեղինակություն վայելող ակումբների շարքում: Հետազոտությունն անցկացրել է Blinkfire վերլուծական կենտրոնը:

2020 թվականին կատալոնական ակումբը հավաքել է ավելի քան 1,6 միլիարդ հավանում, մեկնաբանություն և վերահրապարակում Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում և tiktok-ում` առաջ անցնելով ամենամոտ հետապնդողից` «Լիվերպուլից» ավելի քան 200 միլիոն փոխազդեցություններով:

Երրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը» (1,4 միլիարդ), որին հաջորդում են «Ռեալը» (1 միլիարդ), «Յուվենտուսը» (796 միլիոն), «Չելսին» (784 միլիոն), «Բավարիան» (609 միլիոն), «Ֆլամենգոն» (601 միլիոն), «Գալաթասարայը»( 600 միլիոն) և «Արսենալը» (564 միլիոն):

Նշենք, որ Լա Լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Գրանադան» սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»։ Հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 9-ին, մեկնարկը՝ Երևան ժամանակով 21։30-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Գրանադայի» հաղթանակը գնահատում է 7,75 գործակցով, ոչ ոքին՝ 5,50, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1,40

Добавить комментарий