Ինչպես զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով 53 տարեկան հասակում․ Միուրան բացահայտել է գաղտնիքը - Champions.am
ՍպորտԼայֆ

Ինչպես զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով 53 տարեկան հասակում․ Միուրան բացահայտել է գաղտնիքը

96Views

Հունվարի 11-ին 53-ամյա հարձակվող Կազույոշի Միուրան երկարաձգեց պայմանագիրը «Յոկոհամայի» հետ մինչեւ 2020/21 մրցաշրջանի ավարտը:

Առաջիկա մրցաշրջանը 36-րդն է լինելու նրա կարիերայում: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրե Շյուրլեն 12 մրցաշրջանից հետո անցել է թոշակի:

Ինչպե՞ս է Կազույոշին նման տարիքում կարողանում պրոֆեսիոնալ խաղալ: Ահա նրա հիմնական գաղտնիքները.

✅ Աառավոտյան 5-ին արթնանում է նախաճաշելու համար, որը պատրաստել է Միուրայի անձնական սննդաբանը;

✅ Կազույոշիի դիետան բաղկացած է ցածր յուղայնությամբ սպիտակուցներից, ֆիլեից և աղցաններից;

✅ Մարզվելուց հետո ճապոնացին ժամանակ է անցկացնում սառցե լոգարանում, որտեղ խմում է հատուկ ջուր, որը նրան բերում են Իտալիայից;

✅ Միուրան ստուգում է իր քաշը օրական առնվազն հինգ անգամ. Կազույոշիի համար շատ կարևոր է համոզվել, որ նա չի գիրանում:

✅ Եթե ճապոնացին նկատում է, որ օրգանիզմում երկաթի պարունակությունը նվազել է, նա իրեն թույլ է տալիս լյարդ ուտել:

Իր իսկ առողջության նկատմամբ այս ուշադրությունը Միուրային իսկական ֆենոմեն է դարձրել. ճապոնական J լիգայում նոր մրցաշրջանի մեկնարկից մեկ օր առաջ նա կդառնա 54 տարեկան:

Sport.24

Добавить комментарий