🎥 Գեղասահք․ Ռաֆայել Հարությունյանի սանը 5-րդ անգամ անընդմեջ դարձավ ԱՄՆ չեմպիոն - Champions.am
Այլ մարզաձևեր

🎥 Գեղասահք․ Ռաֆայել Հարությունյանի սանը 5-րդ անգամ անընդմեջ դարձավ ԱՄՆ չեմպիոն

68Views

Անցած հանգստյան օրերին աշխարհի կրկնակի չեմպիոն, ԱՄՆ գործող չեմպիոն Նաթան Չենը, ում մարզիչը հայ մասնագետ Ռաֆայել Հարությունյանն է, պաշտպանեց իր տիտղոսը և 5-րդ անգամ անընդմեջ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը։

Նաթանն առաջին ամերիկացին է, ով 60 տարվա ընթացքում հինգ անգամ անընդմեջ տիտղոս է նվաճել։

ԱՄՆ-ի առաջնության արդյունքների համաձայն ՝ Նաթան Չենը, Վենսան Չժուի և Ջեյսոն Բրաունի հետ միասին, ազգային հավաքականում է ընդգրկվել՝ 2021 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության համար:

Հուսանք, որ այս կարևոր մրցաշարը տեղի կունենա , որից կախված է Պեկինում Օլիմպիական խաղերի քվոտաների հատկացումը:

Добавить комментарий