Գիշերը ժամը 2-ին նստեցի խոհանոցում` մտածելով, թե ինչպես կարող ենք ավելի լավ խաղալ․ Կլոպ - Champions.am
Ֆուտբոլ

Գիշերը ժամը 2-ին նստեցի խոհանոցում` մտածելով, թե ինչպես կարող ենք ավելի լավ խաղալ․ Կլոպ

Յուրգեն Կլոպ
72Views

«Լիվերպուլը» ԱՊԼ-ի շրջանակում 4 անընդմեջ խաղում չի կարողանում հաղթանակ տանել:

«Ես ինձ սարսափելի եմ զգում պարտվելուց հետո», — ասել է Կլոպը Ռոբի Ֆաուլերի podcast-ում:

«Երբ մենք պարտվեցինք Սաութհեմփթոնում, ես ուշ տուն եկա, չկարողացա քնել, գիշերը ժամը 2-ին նստեցի խոհանոցում` մտածելով, թե ինչպես կարող ենք ավելի լավ խաղալ: Տանը ես չեմ զայրանում կնոջս վրա, բայց շատ էլ չեմ խոսում»:

Նշենք, որ «Լիվերպուլն» այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի «Բարնլիին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։

Adjarabet  բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ ոքին՝ 7,00, իսկ «Բարնլիի» հաղթանակը՝ 17,00

Добавить комментарий